ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարում՝ պլենար դասախոսությունների ֆորմատով, կայացավ «Օրթոպեդիա, պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարքը:
Պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ զրուցեցինք պլենարի համանախագահ, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժանմունքի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ:
Ա. Սահակյանն ասաց, որ տարբեր երկրներից ժամանած մասնագետները՝ ներկայացնելով իրենց աշխատանքները, հնարավորություն են տալիս մեզ ապագայում կիրառել իրենց փորձը: Մեր ռուս և ամերիկահայ գործընկերները ներկայացրեցին այնպիսի վիրահատական փորձեր, որոնք կկարողանանք կիրառել մեր պրակտիկայում: Կարևոր էր, որ Արցախի մասնագետները հանդես եկան վիրաբուժության մեջ մաշկային լաթերի կիրառմանը վերաբերվող զեկույցով, ինչն ապացուցում է, որ Արցախը նման մեթոդներ կիրառում է:
Ոլորտի զարգացման մասին խոսելով, բժիշկը նշեց, որ տեղեկատվական աղբյուրները հնարավորություն են տալիս ներառել աշխարհի փորձը և համընթաց քայլել արևմուտքի հետ:
Ոլորտի խնդիրների մասին խոսեցինք օրթոպեդ-վնասվածքաբան Արա Նազարյանի հետ:
Մասնագետը ոլորտում երկու խնդիր առանձնացրեց: Առաջինը. կա իմպլանտների և սարքերի անհրաժեշտ քանակի ապահովման խնդիր, ինչպես նաև՝ ծառայության մատչելիություն: Նշված պատճառով պայմանավորված՝ հիվանդների քիչ տոկսն է կարողանում վիրահատվել:
Մատչելիության խնդրի լուծմանը հնարավոր կլինի հասնել միայն պետական բարեխիղճ ապահովագրման համակարգի ներդրմամբ:
Որպես երկրորդ խնդիր՝ վիրաբույժն առանձնացրեց ռազմավարական խնդիրը: Լինելով պատերազմող երկիր և գիտակցելով, որ վնասվածքների արդյունքում մահացության դեպքերը շատ են, պետք է պետական մակարդակով առաջնահերթություն տրվի օրթոպեդիային և պլաստիկ վիրաբուժությանը: Անհրաժեշտ է ներդնել համապատասխան սարքեր՝ որակյալ ծառայության մատուցում ապահովելու համար:
|
Կարդացեք նաև
Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային...
Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...
Հուլիսի 2-ին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական 3-րդ գիտաժողովը` «Տրավմա և վերականգնում» թեմայով: Այն կազմակերպվել էր Ֆրանսիայի Լիոնի Լե Վինաթիե հոգեբուժական...
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն